▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։

Ա.Գևորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին, Երևան քաղաքում:

1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։

1993-1996թթ. Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ:
Համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։

Տարբեր տարիներին Ա.Գևորգյանը զբաղեցրել է վարչապետի օգնականի պաշտոնը, նախագահի առաջին օգնականի, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, նախագահի առաջին օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետի պաշտոնները։

2014 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոններից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին