▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գևորգյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղա՞ր

Քիչ ժամանակ է մնացել  Երևանում նախանշված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը կայանալու է հոկտեմբերի 14-ին և որի ընթացքում հայտարարվելու է ՀԱՊԿ նոր  գլխավոր քարտուղարի անունը, որը  Հայաստանի ներկայացուցիչը պետք է  կլինի:

Սեպտեմբերի 11-ին «Ինտերֆաքսը» հղում անելով իր աղբյուրներին՝ գրել էր, որ առաջիկայում Սեյրան Օհանյանը կազատվի ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնից և կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 

Սակայն Սեյրան Օհանյանն, ի պատասխան այդ լուրերի,  հայտարարել էր, որ մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։

Եվ ահա այսօր ՝ 168.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի վերջերս՝ հունիսի 6-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակված Արմեն Գևորգյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին