▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանն ազատվել է պաշտոնից


Ըստ ասեկոսեների`  աշխատանքից ազատվել  է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ մամուլում  շրջանառվում էր այդ խոսակցությունը:

Լուրերի համաձայն`  Արմեն Աշոտյանին  կփոխարինի ՀՅԴ ներկայացուցիչ Լևոն Մկրտչյանը: Վերջինս այդ պաշտոնը կստանձնի արդեն 4-րդ անգամ:

Դեռևս հստակ չէ, թե Աշոտյանն ազատումից հետո, ինչ նոր պաշտոն է ունենալու:

 

Նշենք, Արմեն Աշոտյանն աշխատանքից ազատվելու լուրերի մասին անձամբ է խոսել Ազատություն ռադիոկայանի հետ. Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.
«Ազատություն». - Պարոն Աշոտյան, բոլոր թերթերը, մամուլը երկվանից և այսօր առավոտյան տեղեկացնում են, որ որոշում է կայացվել՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ) և Դուք երեկվանից այլևս նախարար չեք։ Իրականությանը մո՞տ են այս տեղեկությունները։
Արմեն Աշոտյան. - Ես չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին և վերջապես, ինձ հետ կապված աշխատանքային կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ։
«Ազատություն». - Այսինքն՝ դուք այլևս նախարար չեք լինի և կզբաղեցնեք ա՞յլ պաշտոն։
Արմեն Աշոտյան. - Ես ասացի, որ չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այդ պատմական պահին, որ մասամբ ճիշտ գուշակություններ կարող է անել նաև իմ աշխատանքային գործունեության հետ կապված։
«Ազատություն». - Բայց Դուք պատրա՞ստ եք թողնել այդ պաշտոնը։
Արմեն Աշոտյան. - Իհարկե, ես միշտ պատրաստ եմ թողնել այն պաշտոնները, որոնց նշանակումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով, բայց աշխատել եմ և աշխատում եմ պաշտոնավարման առաջին օրվանից մինչև պաշտոնավարմանս վերջին օրը։
«Ազատություն». - Ձեզ առաջիկայում կտեսնե՞նք քաղաքականության մեջ՝ այլ պաշտոնում։
Արմեն Աշոտյան. - Իմ՝ քաղաքական դաշտում լինելու հանգամանքը պայմանավորված չի եղել որևէ պաշտոնով, այդ թվում՝ նախարարի հանգամանքով։ Պայմանավորված է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ լինելու հանգամանքով և ակտիվ կուսակցական լինելու հանգամանքով։ Պետական աշխատանքը և քաղաքական գործունեությունը միշտ չէ, որ միահյուսված են լինում։
«Ազատություն». - Իսկ կտեսնե՞նք Ձեզ պետական պաշտոնում՝ առաջիկայում։
Արմեն Աշոտյան. -Դուք ինձ արդեն հանեցի՞ք այս պաշտոնից։ Ես չեմ բացառում, որ մամուլի կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին