▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանն ակնարկել է իր նոր աշխատավայրի մասին

pastinfo.am-ը գրում է.  Մինչ Կրթության ու գիտության նախարարության աշխատակազմն ապրում է նախարարի ու նրա հետ միասին նաև ղեկավար կազմի փոփոխության սպասումով, այսօր առավոտյան դեռևս գործող նախարար Արմեն Աշոտյանը խորհրդակցություն է հրավիրել:

Ինչպես հայտնում են նախարարության մեր աղբյուրները, այն ոչ այնքան աշխատանքային խորհրդակցություն, որքան հրաժեշտի հանդիպման է նմանվել: 

Արմեն Աշոտյանն իր ենթականերին ասել է, որ առաջիկայում լքելու է նախարարի պաշտոնը` քաղաքական որոշման արդյունքում:

 

Բայց աշխատակիցներին հրաժեշտ տալով՝ Աշոտյանը նաև ասել է, որ շարունակելու է մոտիկ մնալ նրանց և որ իր նոր աշխատավայրը նախարարությունից ընդամենը 1 կմ է հեռու:

 

Բայց չի նշել, թե որ ուղղությամբ, ուստի՝ նախարարության աշխատակիցների այսօրվա քննարկման ամենաթեժ թեման հենց դա է: Նրանք փորձում են գուշակել, թե որն է իրենց աշխատավայրից 1կմ հեռավորության վրա գտնվող շենքը:

 

Հիշեցնենք՝ ԿԳ նախարարությունը գտնվում է կառավարության 3-րդ մասնաշենքում՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում:

 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին