▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանին ծեծե՞լ են

«Նման բան չկա, նախարարն աշխատավայրում է և բնականոն կերպով շարունակում է աշխատել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով տարածված լուրերին, թե Արմեն Աշոտյանին անհայտ անձինք ծեծի են ենթարկել, պատասխանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ԿԳ նախարարն, անդրադառնալով  Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ  քաղխորհրդի նիստում ունեցած ելույթին, ասել է, որ ելույթի տեսագրության բացակայությունը պայմանավորված է նրանով, որ Ծառուկյանը չի հասցրել սովորել ելույթի տեքստը. «Բոլորը սպասում էին, որ կգա տեսանյութը... Ո՞ւր էր տեսանյութը: Ես իմ տեղեկություններն ունեմ, որ «Կենտրոն» հեռուստաընկերության խեղճ «մոնտաժնիկներն» այդպես էլ չկարողացան այդ տեքստի արտասանությունից ստանալ քիչ թե շատ ցուցադրելու ենթակա նյութ, որտեղ կարող էին հերքել նախագահի ասած բոլոր բնութագրերը: Ավելին, ասեմ՝ Ծառուկյանի ելույթի տեսագրության բացակայությունը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ ինչ ասել է երկրի նախագահն իր մասին, ճիշտ է ասել»:

«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ նշել է ՀՀԿ  փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, անդրադառնալով  Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ  քաղխորհրդի նիստում ունեցած ելույթին, ասել է, որ ելույթի տեսագրության բացակայությունը պայմանավորված է նրանով, որ Ծառուկյանը չի հասցրել սովորել ելույթի տեքստը. «Բոլորը սպասում էին, որ կգա տեսանյութը... Ո՞ւր էր տեսանյութը: Ես իմ տեղեկություններն ունեմ, որ «Կենտրոն» հեռուստաընկերության խեղճ «մոնտաժնիկներն» այդպես էլ չկարողացան այդ տեքստի արտասանությունից ստանալ քիչ թե շատ ցուցադրելու ենթակա նյութ, որտեղ կարող էին հերքել նախագահի ասած բոլոր բնութագրերը: Ավելին, ասեմ՝ Ծառուկյանի ելույթի տեսագրության բացակայությունը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ ինչ ասել է երկրի նախագահն իր մասին, ճիշտ է ասել»:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին