«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում մի ուրիշ կարգի խանդում են Արփինե Հովհաննիսյանին ու Վիգեն Սարգսյանին, որ նրանցից բացի որեւէ մեկին խստիվ արգելված է մասնակցել կուսակցության քարոզարշավին, որը գլխավորում է վարչապետ Կարեն Կարապետյանը։
ՀՀԿ-ի մեծ բանակից ընդամենը այդ երկու երիտասարդ՝ արդարադատության ու պաշտպանության նախարարներն են անցել քասթինգը ու, իբրեւ «չվարկաբեկված, մաքուր» երիտհհկականներ, իրավունք ունեն ներկայանալու հանրությանը։
Ասում են, թե հատկապես այս արգելքը ծանր է տանում Արմեն Աշոտյանը, ով նախընտրական քարոզչության իդեոլոգներից է, ում էլ պատկանում է ՀՀԿ-ի նոր կայքի՝ lovearmenia անվանման գաղափարը եւ ոչ միայն դա։ Նա, փաստորեն, այս օրերին սեւ գործն է անում, իսկ փառքն ու դափնիներն ուրիշներն են վայելում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում