▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ամիրյանը նշանակվելու է մշակույթի նախարար

Դաշնակցության հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու արդյունքում ձևավորվող նոր կառավարությունում, բացի Հրանուշ Հակոբյանից, իր պաշտոնին հրաժեշտ կտա ևս մեկ երկարակեց նախարարներ՝ Հասմիկ Պողոսյանը:

Տիկին Պողոսյանը այս պաշտոնին է 2006 թվականի մայիսից՝ արդեն 10 տարի:

Շրջանառվող լուրերի, Հասմիկ Պողոսյանը անցնելու է դիվանագիտական աշխատանքի՝ դեսպան եվրոպական որևէ երկրում:

Ըստ ասեկոսեների, մշակույթի նախարարի պաշտոնի համար իշխանության թեկնածուն Հանրային Ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն է:

Ամիրյանի նշանակման մասին խոսակցությունները պտտվում էին դեռ անցած տարվա կեսերից, սակայն վերջնական որոշումը կայացվել է՝ ՀՌ-ից նրա հրաժարականից հետո ու նոր՝ կոալիցիոն կառավարությունը ուրվագծելուց առաջ՝ մանավանդ այս ընթացքում իշխանությունը հասկացել է, որ Արմեն Ամիրյանի հանդեպ հասարակությունը դրական է տրամադրված, իսկ կառավարությունում նման մարդկանց առկայությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ է:

Հիշեցնենք նաև, որ, ըստ տեղեկությունների, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու վերաբերյալ կուսակցությունների միջև որոշումը կայացվելուց հետո քննարկվել է մի քանի պաշտոններում դաշնակցական գործիչներ նշանակելու հարցը:

Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, Աղվան Վարդանյանը նշանակվելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

ԿԳ նախարարի պաշտոնի համար ՀՅԴ-ի հավանական թեկնածուն Լևոն Մկրտչյանն է, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հաննաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը ստանալու է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին