▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ArmComedy»-ի Սերգեյ.«Հայաստանյան քաղաքական դաշտը իսկական «քոմեդի» է»

ASEKOSE.am–ի   հարցերին պատասխանում է «ArmComedy» հաղորդման հաղորդավար Սերգեյ Սարգսյանը:

-Յուրաքանչյուր հասուն մարդ  հաճախ է հիշողություններով հայտնվում մանկության աշխարհումԻսկ Դուք  այնտեղ հայտնվելով`  ի՞նչ տպավորիչ դեպք կհիշեք:

-Մանկությունս բավական երկար է տևել` անսպասելիորեն երկար: Մեծ մասը Թբիլիսիում է անցել, ու լավագույն մանկական հիշողություններս այնտեղից են: Դժվար է կոնկրետ դեպք հիշել` կողքի բակ թութ ուտելու գնալը, մանկապարտեզում ազգամիջյան բախումներում ինքնապաշտպանության կազմակերպումը, առաջին պաղպաղակը և այլն:

-Ի՞նչն է որոշիչ եղել Ձեր մասնագիտության ընտրության հարցում:

-Մաթեմատիկայի և ֆիզիկայի վատ իմացությունը:

-Ավելի հեշտ է մարդկանց ստիպել ծիծաղե՞լթե լացել:

-Լացել: Տխրելը շատ է  ու ցավ ցույց տալը հեշտ է: Իսկ ծիծաղեցնել, մանավանդ դժվար պայմաններում, կարծում եմ` ավելի բարդ է ու ավելի կարևոր:

Մարդկանց շրջանում այդչափ ծիծաղ առաջացնող մարդը հաճա՞խ է տխրում:

-Ամսական մեկ-երկու անգամ, երբ ինձ հանդիմանում են, որ տանը քիչ եմ ժամանակ անցկացնում:

-Էյնշտեյն. «Ձգտեք  ոչ  թե հաջողության  հասնելուն, այլ նրան, որ ձեր կյանքը իմաստ ունենա»: Ինչպե՞ս եք իմաստավորում Ձեր կյանքը:

-Ստեղծված արժեքով: Փորձում եմ ստեղծել նյութական և հոգևոր ինչ-որ արժեք, որը և ինձ հաճելի կլինի (օրինակ` փառասիրությունս կբավարարի),  և  հասարակությանը օգուտ կտա (օրինակ` կզվարճացնի):

-Սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք:

-Փորձում  եմ ինձ դնել մյուսների տեղը  նախքան ինչ-որ բան ասելը կամ քննադատելը: Փորձում եմ ցանկացած ասածիս համար հինգ-վեց րոպեանոց հիմնավորում ունենալ:

-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

-Լսել եմ, որ ռուս եմ: Զվարճացրել է:

-Ձեր հաղորդումներում հաճախ եք հանդես գալիս տարբեր կերպարնով: Իսկ ինչպիսի՞ն  է Ձեր կերպարը. Ձեր խառնվածքի ո՞ր գիծն է ամբողջովին բնորոշում  Ձեզ

-Ինքնահեգնանքը, երևի: Սիրում եմ ծիծաղել ինքս ինձ վրա:

-Ի՞նչն է Ձեզ առանձնացնում մյուսներից:

-Կոշիկ ընտրելու հարցում անզիջում ցանկությունը` գտնել ոչ սուր մի տարբերակ:

-Ձեր հաղորդումները բավականին համարձակ են. քննադատում եք անխնա: Իսկ եղե՞լ են դեպքեր,  որ այդ  hամարձակության համար քննադատությունների ճիրանում եք հայտնվել:

-Իհարկե: Հաճախ: Ցավոք քննադատությունը միշտ չէ, որ  առողջ կերպով է ընդունվում որոշ քաղաքական գործիչների կամ նրանց աջակիցների կողմից: Բայց կամաց-կամաց այդ մշակույթն էլ  է մտնում մեր քաղաքական դաշտ:

-Ու ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:

-Անհիմն քննադատություններին` վատ, հիմնավորներին` լավ: Ցավոք, քննադատողների մեծ մասը առանց փաստարկների է քննադատում:

-Եթե հնարավոր լիներ ապրել երկրորդ անգամ, ի՞նչը միանշանակ կբացառեիք Ձեր կյանքից:

-Շփումը անխելք մարդկանց հետ:

- ՀՀ-ում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակը իսկական  «քոմեդի՞ » է , թե՞

-Քոմեդի է` թաքնված  դառը ծածկի տակ, որը պարզապես պետք է քաշել, հանել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին