ilur.am-ի փոխանցմամբ` այսօր նախագահական նստավայրի դիմաց են հավաքվել Արմավիրի մարզի մի շարք բնակիչներ, ովքեր բողոքել են շուկայում առկա խոչընդոտների դեմ:
Մասնավորապես՝ վաճառքի համար նախապատվությունը տրվում է ներկրված բանջարեղենի տեսականուն: Պատճառը ցածր գինն է: iLur.am-ի հետ զրույցում Ներսես Ենոքյանը նշել է, որ հիմնական խնդիրը կայանում է ֆինանսների մեջ, քանի որ գյուղացին բավական շատ ֆինանսական միջոցներ է ծախսել ջերմոցների վրա, սակայն չի կարողանում ապրանքը վաճառել:
«Տեղական արտադրանքը արտադրվում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, ինչը հնարավոր չէ ասել ներկրվող բանջարեղենի մասին: Մեր ապրանքի թանկության պատճառը գազի գինն է, որի արդյունքում էլ վաճառողները նախապատվությունը տալիս են ոչ տեղական ապրանքներին»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում