▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի բնակիչը լողալով թուրքական նավահանգստից Ռուսաստան է հասել

Արմավիրի բնակիչ Յուրի Բուրլակը լողալով Սև ծովով` թուրքական նավահանգստից Ռուսաստան է հասել:

Նրան կարելի է կրկնակի էքստրեմիստ համարել, քանի որ  ողնաշարի վնասվածք է ստացել, հաշմանդամ է:

Լողալ սկսել է հուլիսի 24-ից` մեկ ամսում անցնելով 400 կմ` քարշ տալով 500 կգ բեռ: Բեռը եղել է փչովի լաստ, որի վրա էլ ընթացքում հանգստացել է:

Լողորդին ուղեկցել է բժիշկը, ով բացի իրավիճակը վերահսկելուց` հետևելել է ընթացքին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ Բուրլակը պլանավորում է հաջորդ տարի անցնել Վոլգա գետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին