▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Սիմոնյանը որոշել է համատեղել երգն ու հաղորդավարությունը

 

10-ամյա Արման Սիմոնյանը, ով   մինչ այժմ ձեզ է ներկայացել, որպես դասական երգիչ, ինչպես նաև դուք նրան Էլինա Չոլախյանի հետ դուետով «Տիեզերք» երգով կարող եք  հիշել  «Մանկական եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ընտրական փուլից, որոշել է զբաղվել նաև հաղորդավարությամբ:
-Արման, ինչպե՞ս որոշեցիր  հաղորդավարությամբ զբաղվել:
Եվրոտեսիլի բազմազբաղ օրերից հետո,  հաղորդում վարելու  մի քանի առաջարկ ստացա, որի գաղափարը  ինձ շատ դուր եկավ:
«Լայմ»  հեռուստաընկերության առաջարկը ընդունեցի, քանի որ հաղորդումը կապված է երեխաների հետ, այն կոչվում է «Sweet Baby», իսկ ես երեխաներին և  այս  ասպարեզի իմ ընկերներին շատ-շատ եմ սիրում ու սիրով ընդունեցի առաջարկը:
-Հնարավո՞ր է,  որ մի օր  որոշես  թողնել երգն ու հանդես գաս  որպես հաղորդավար:
Ո՛չ, քանի որ ես շատ եմ սիրում երգել: Հատկապես ինձ դուր է գալիս դասական երգն ու երաժշտությունը, չնայած երգում եմ նաև այլ ոճերում: Դասական վոկալի համար շատ շնորհակալ եմ  Մաեստրո  Տիգրան Մկրտչյանին, ով իմ առաջին ուսուցիչն է եղել և ներկայիս ուսուցչին՝ Լարիսա Մկրտչյանին:
 -Մանկական եվրատեսիլից   բացի  էլ ի՞նչ մրցույթների ես մասնակցել :
Մասնակցել եմ  մի շարք մրցույթների, բայց ամենակարևորները 2014թ-ի  «Կովկաս» միջազգային մրցույթը, որի ժամանակ դասական երգով ես գրավեցի առաջին պատվավոր տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի և  «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որտեղ ևս մրցանակային տեղ եմ զբաղեցրել. երրորդ տեղ և արժանացել ժյուրիի համակրանքին:
«Sweet Baby» հաղորդման շրջանակներում  դու  մենակ չես, և հանդես ես գալիս  Միլենայի հետ:  Հե՞շտ է քեզ համար ներկայանալ զույգով, թե նախընտրում ես ներկայանալ մենակ:
-Ես դուետով հանդես գալու փորձ արդեն ունեմ,  ու ինձ համար դժվար չէ ներկայանալ Միլենայի հետ: Միասին ավելի հետաքրքիր են անցնում նկարահանումները:
Ի՞նչն  է քեզ ամենաշատը դուր գալիս այս հաղորդման մեջ:
Ինձ դուր է գալիս,  որ մեկ նկարահանման ընթացքում մենք տարբեր վայրեր  ենք այցելում, օրինակ գրադարան, ժամանցի վայրեր, բնության  գիրկ, որոնց մասին ես հետաքրքիր տեղեկություններ եմ  հավաքում, ինչպես նաև շփվում եմ հայտնի մարդկանց երեխաների  և այլ երեխաների հետ:
Հաղորդավարությունը նոր է քեզ համար, և սովորաբար սկզբում մի փոքր դժվարություններ են լինում, իսկ քեզ մոտ այն  ինչպես է ընթանում:
Դժվարություններ չկան, ամեն ինչ  շատ  հեշտ ու հետաքրքիր է անցնում, իսկ եթե  ինչ-որ բան միանգամից  չի ստացվում ինձ այդ հարցում օգնում են հաղորդման  տնօրեն Արմեն  Դիլանյանն ու պրոդյուսեր Նելլի Պողոսյանը:
-Հասցնո՞մ ես  հաղորդավարությունն ու մնացած գործերդ համատեղել:
Այո, քանի որ, այն  ինչ ես սիրով եմ անում, միշտ կարողանում եմ հասցնել:
-Արման, ինչո՞վ ես սիրում զբաղվել ազատ ժամանակ:
Ազատ ժամանակ գիրք եմ ընթերցում, կիթառ եմ նվագում:
-Հանդիսատեսի համար ի՞նչ նորություններ ես պատրաստում:
Առաջիկայում մրցույթներ կան, որոնց պետք է մասնակցեմ, իսկ մյուս մտադրություններս  ավելի ուշ կմատուցեմ անակնկալի տեսքով:
Հաջողություն մաղթենք Արմանին  երգարվեստում ու հաղորդավարության մեջ:
 
Կարինե Գևորգյան

10-ամյա Արման Սիմոնյանը, ով   մինչ այժմ ձեզ է ներկայացել, որպես դասական երգիչ, ինչպես նաև դուք նրան Էլինա Չոլախյանի հետ դուետով «Տիեզերք» երգով կարող եք  հիշել  «Մանկական եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ընտրական փուլից, որոշել է զբաղվել նաև հաղորդավարությամբ:

-Արման, ինչպե՞ս որոշեցիր  հաղորդավարությամբ զբաղվել:

Եվրոտեսիլի բազմազբաղ օրերից հետո,  հաղորդում վարելու  մի քանի առաջարկ ստացա, որի գաղափարը  ինձ շատ դուր եկավ:«Լայմ»  հեռուստաընկերության առաջարկը ընդունեցի, քանի որ հաղորդումը կապված է երեխաների հետ, այն կոչվում է «Sweet Baby», իսկ ես երեխաներին և  այս  ասպարեզի իմ ընկերներին շատ-շատ եմ սիրում ու սիրով ընդունեցի առաջարկը:

-Հնարավո՞ր է,  որ մի օր  որոշես  թողնել երգն ու հանդես գաս  որպես հաղորդավար:

Ո՛չ, քանի որ ես շատ եմ սիրում երգել: Հատկապես ինձ դուր է գալիս դասական երգն ու երաժշտությունը, չնայած երգում եմ նաև այլ ոճերում: Դասական վոկալի համար շատ շնորհակալ եմ  Մաեստրո  Տիգրան Մկրտչյանին, ով իմ առաջին ուսուցիչն է եղել և ներկայիս ուսուցչին՝ Լարիսա Մկրտչյանին:

 -Մանկական եվրատեսիլից   բացի  էլ ի՞նչ մրցույթների ես մասնակցել :

Մասնակցել եմ  մի շարք մրցույթների, բայց ամենակարևորները 2014թ-ի  «Կովկաս» միջազգային մրցույթը, որի ժամանակ դասական երգով ես գրավեցի առաջին պատվավոր տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի և  «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որտեղ ևս մրցանակային տեղ եմ զբաղեցրել. երրորդ տեղ և արժանացել ժյուրիի համակրանքին:«Sweet Baby» հաղորդման շրջանակներում  դու  մենակ չես, և հանդես ես գալիս  Միլենայի հետ:

- Հե՞շտ է քեզ համար ներկայանալ զույգով, թե նախընտրում ես ներկայանալ մենակ:

Ես դուետով հանդես գալու փորձ արդեն ունեմ,  ու ինձ համար դժվար չէ ներկայանալ Միլենայի հետ: Միասին ավելի հետաքրքիր են անցնում նկարահանումները:

 

 

 

 

 

 

 

 

-Ի՞նչն  է քեզ ամենաշատը դուր գալիս այս հաղորդման մեջ:

Ինձ դուր է գալիս,  որ մեկ նկարահանման ընթացքում մենք տարբեր վայրեր  ենք այցելում, օրինակ գրադարան, ժամանցի վայրեր, բնության  գիրկ, որոնց մասին ես հետաքրքիր տեղեկություններ եմ  հավաքում, ինչպես նաև շփվում եմ հայտնի մարդկանց երեխաների  և այլ երեխաների հետ:

-Հաղորդավարությունը նոր է քեզ համար, և սովորաբար սկզբում մի փոքր դժվարություններ են լինում, իսկ քեզ մոտ այն  ինչպես է ընթանում:

Դժվարություններ չկան, ամեն ինչ  շատ  հեշտ ու հետաքրքիր է անցնում, իսկ եթե  ինչ-որ բան միանգամից  չի ստացվում ինձ այդ հարցում օգնում են հաղորդման  տնօրեն Արմեն  Դիլանյանն ու պրոդյուսեր Նելլի Պողոսյանը:

-Հասցնո՞մ ես  հաղորդավարությունն ու մնացած գործերդ համատեղել:

Այո, քանի որ, այն  ինչ ես սիրով եմ անում, միշտ կարողանում եմ հասցնել:

-Արման, ինչո՞վ ես սիրում զբաղվել ազատ ժամանակ:Ազատ ժամանակ գիրք եմ ընթերցում, կիթառ եմ նվագում:

-Հանդիսատեսի համար ի՞նչ նորություններ ես պատրաստում:

Առաջիկայում մրցույթներ կան, որոնց պետք է մասնակցեմ, իսկ մյուս մտադրություններս  ավելի ուշ կմատուցեմ անակնկալի տեսքով:

Հաջողություն մաղթենք Արմանին  երգարվեստում ու հաղորդավարության մեջ:

 

Հեղինակ`  Կարինե Գևորգյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին