▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Սաղաթելյանը պատգամավոր դարձավ. Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում ո՞վ կփոխարինի նրան.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է  ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ: Այս մասին տեղեկացանք նշված խորհրդից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Սաղաթելյանն ընդգրկված էր Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակում եւ պատգամավոր է ընտրվել:

Խորհրդից, մեր հարցին պատասխանելով, ասացին, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որոշում, ամենայն հավանականությամբ, կլինի այսօր, իսկ թե երբ է հայտարարվելու թափուր պաշտոնի մրցույթ, դեռեւս հայտնի չէ: Նշվեց, որ դրա համար որոշակի ժամկետ կամ վերջնաժամկետ սահմանված չէ:

Բայց արդեն իսկ շրջանառվում են Հանրային ռադիոյի տնօրենի հնարավոր թեկնածուների անուններ: Ամենահավանական թեկնածուն համարվում է լրագրող, Հանրային ռադիոյի տնօրենի խորհրդական Մարկ Գրիգորյանը:  

Երբ նրան հարցրեցինք` թափուր պաշտոնի մրցույթ հայտարարվելուց հետո մասնակցելո՞ւ է այդ մրցույթին, պատասխանեց. «Ես այս պահին մեկնաբանություններ չունեմ»:

Արման Սաղաթելյանը Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում աշխատեց կարճ ժամանակահատված` 2016 թվականից: Մինչ այդ Հանրային ռադիոն երկար տարիներ ղեկավարում էր այժմ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին