▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Սահակյանը վարչապետին չի լսում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ եւ զուգահեռ գործում է «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը: Պարզվում է՝ այս ՊՈԱԿ-ն իրականացնում է նույն գործառույթները, ինչը գույքի կառավարման վարչությունը:  Այսինքն, այն ինչ կարող է առանց որեւէ դժվարության իրականացնել ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ղեկավարած կառույցի յուրաքանչյուր ստորադաս բաժին:

Ստացվում է՝ Արման Սահակյանն ականջալուր չէ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորներին՝ լուծարել, օպտիմալացնել կրկնվող գործառույթներ ունեցող ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը:

Այս հարցը, թերեւս, ունի իր պատասխանը. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերը նշված ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Ստեփանյանը Արման Սահակյանի բակային ընկերն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին