▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Սահակյանը դեռ չընտրված թաղային հեղինակություններին պաշտոնների խոստում է տալիս. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի ցուցակով, ռեյտինգային ընտրակարգով Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, դեռ պատգամավոր չդարձած՝ թաղային հեղինակություններին պաշտոնների խոստումներ է տալիս։ Աջափնյակում վերջինիս աջակցում է հայտնի թաղային հեղինակություն Գրիգոր Գրիգորյանը՝ մեկ այլ հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի (Ֆազի) եղբայրը։

Արման Սահակյանը Գրիգոր Գրիգորյանին՝ Գարիկին, իր ընտրվելու պարագայում խոստացել է Աջափնյակի թաղապետի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան՝ Արտավազդ Սարգսյանը։

Ի դեպ, Արման Սահակյանը, բացի թաղային հեղինակություններից, գործի է դրել նաեւ Աջափնյակի առավել ակտիվ քաղաքացիներին։ Ամեն շենքի 2 մուտքում քաղաքացիների հետ աշխատանք տանելու, անձնագրի տվյալները վերցնելու եւ իր օգտին քվեարկելու խոստման դիմաց տալիս է 60.000-70.000 դրամ, իսկ բուն քվեարկողներին՝ առայժմ 10.000 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին