▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Հովհաննիսյանի մենեջերը՝ երգչի ամուսնալուծության մասին

Life.panorama.am-ը գրում է, որ երգիչ Արման Հովհաննիսյանի PR մենեջերը՝ Լուսինե Արշակյանը, պարզաբանել է վերջին շրջանում երգչի լռության և լրատվամիջոցների հետ շփումից խուսափելու պատճառները, Արման Հովհաննիսյանի նոր՝ «Սուրբ երկիր» տեսահոլովակի և առաջիկայում նախատեսվելիք գործունեության մասին, ինչպես նաև անդրադարձել է Արման Հովհաննիսյանի՝ վերջերս անընդհատ շահարկվող ամուսնալուծության լուրին:

«Պետք է նկատել, որ երգչի լռությունը հարաբերական երևույթ է, որովհետև ճիշտ է հանդիսատեսը դրանց մասին չի տեղեկանում, բայց Արմանը աշխատում է նոր երգերի վրա, զբաղված է բազմաթիվ արտերկրյա համերգներով, այսինքն՝ աշխատանքներ անընդհատ են տարվում»,- զրույցի սկզբում նկատել է PR մենեջերը ու տեսահոլովակների տեսքով պասիվ աշխատանքի վերաբերյալ հավելել. «Տեսահոլովակ նկարահանելը շատ ժամանակատար գործողություն է, իսկ Արմանն իսկապես խիստ գրաֆիկով է աշխատում»,- ընդգծել է Լուսինեն՝ նշելով, որ Արման Հովհաննիսյանն անընդհատ նոր երգեր է ձայնագրվում:

«Արմանին անընդհատ ուղարկում են նոր երգեր, որոնցից նա ընտրում է իրեն հոգեհարազատները: Պետք է ասեմ, որ Արմանը երգերի ընտրությանը սկզբունքորեն չի մոտենում՝ նրա համար կարևոր չէ, որ իր կատարած երգերի երգահանները լինեն հայտնի կամ շատ փորձառու, Արմանը կարող է կատարել նաև իր երկրպագուների գրած երգերը. նա նման փորձ արդեն ունի: Արմանի երկրպագուներից մի կին հատուկ նրա համար գրել էր մի երգ, որն էլ Արմանը, բոլորիս անակնկալ մատուցելով, երգեց»,- նշել է Լուսինե Արշակյանը:

Անդրադառնալով Արման Հովհաննիսյանի ամուսնալուծության մասին բամբասանքներին, Լուսինե Արշակյանն ասել է.

«Արման Հովհաննիսյանը հրաշալի ամուսին է ու անչափ հոգատար հայր: Արմանն ունի այնքան օրինակելի ընտանիք, որ մեր հասարակության շատ անդամներ կցանկանային ունենալ հենց այդպիսի ներդաշնակ ընտանիք: Նա փակ է պահում իր ընտանիքը, քանի որ դա իր կյանքի այն անձնական հատվածն է, որը մարդ իրավունք ունի չհանրայնացնել, դա այն անկյունն է, որտեղ երգիչը երջանիկ է զգում իրեն, ես դա ասում եմ որպես իրենց ընտանիքի հետ մտերիմ մարդ: Արման Հովհաննիսյանը երբեք չի ամուսնալուծվել իր կնոջից»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին