▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Գևորգյանը ներկայացրել է իր նոր՝ «BLOND 007» հումորային տեսահոլովակը

Համացանցում է հայտնվել դերասան, հումորիստ, շոումեն Արման Գևորգյանի "Armani Show" նախագծի 2-րդ տեսահոլովակը, որն այս օրերին բարձր տրամադրություն և պոզիտիվ է փոխանցել հայ հանրությանը:

Այս անգամ տեսահոլովակը խիստ տարբերվում է ArmaniShow#1-ից թե ասելիքով, թե բովանդակությամբ:

Asekose.am-ի հետ զրույցում Արման Գևորգյանը նշեց, որ ArmaniShow#2-ն ավելի ուրախ է, արևոտ, ծովային, հումորային և հիթային: Երգը աղջիկների և հատկապես շիկահերների մասին է:

/filemanager/uploads/2020/06/week-2/Arman_Gevorgyan.jpg

«Այն նախատեսված էր հրապարակել կանանց տոների մեկամսյակի շրջանակներում, բայց կարանտինային պայմանները թույլ չտվեցին աշխատանքներն իրականացնել ավելի արագ: Այդ իսկ պատճառով որոշեցինք այս ոչ հաճելի օրերը լցնել բարձր տրամադրությամբ և դրական լիցքերով: Օգտվեմ նաև առիթից և շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, որոնք որևէ կերպ առնչություն են ունեցել տեսահոլովակի ստեղծման ու կայացման գործում: Հատուկ շնորհակալություն տեսահոլովակի ռեժիսոր՝ Դավիթ Գրիգորյանին»,- ասաց հումորիստը:

 

Դիտեք նաև՝ Այո, տարաձայնություններ եղել են. Արման Գևորգյանը բացահայտում է 32 ատամի և Վիտամինի բաժանության պատճառը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին