«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան դաժան սպանություն է տեղի ունեցել Կոտայքում. կնոջ ներկայությամբ սպանել են ամուսնուն։ Ավետիսյան ամուսիններն իրենց BMW մակնիշի ավտոմեքենայով տուն վերդառնալիս ենթարկվել են հարձակման։ Անհայտ անձինք դիմահար արձակված կրակոցով սպանել 55-ամյա Լևոն Ավետիսյանին։ Վերջինս «Փաստինֆո»-ի տեղեկություններով սպանվածն աշխատում էր «Ինեկոբանկ»-ում՝ որպես գլխավոր գանձապահ։ Վնասվածք է ստացել նաև կինը, ով տեղափոխվել է հիվանդանոց։ Հարձակում կատարողները եղել են երկուսով. մեկը դիմակով, մյուսը՝ գլխարկով։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպք առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս 7-րդ և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում