Armlur.am-ը գրում է.
Ազգային ժողովի «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը վերջերս կայացած ասուլիսի ժամանակ ընդդիմադիր դաշտի ուժերին՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀՇ, «Հանրապետություն» կուսակցություն, հրավիրում է միավորվելու եւ կոալիցիա ստեղծելու՝ պառլամենտական ընտրություններում հաղթելու նպատակով: Բագրատյանի առաջարկի շուրջ «Ժողվուրդը» զրուցել է նույն խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ, ով նշեց, որ ընդդիմադիր ուժերն առաջին հերթին պետք է իրենց ջանքերը համատեղեն ընտրությունների օրինականությունն ապահովելու գործում:
– Պարո՛ ն Դեմիրճյան, Հրանտ Բագրատյանի կողմից ընդդիմադիր ուժերի միավորման առաջարկ է եղել: Ինչ դիրքորոշում ունեք այս հարցի շուրջ:
– Միանգամից ասեմ, որ մենք կարծում ենք`ընդդիմադիր ուժերը պետք է առաջին հերթին համատեղեն ջանքերը`ընտրությունների օրինականությունն ապահովելու գործում: Սա հստակ է, այստեղ պետք է համատեղել ջանքերը: Եվ իհարկե, մենք կողջունենք նաև միավորման գործընթացները: Սա քննարկումների, բանակցություննների հարց է: ՀԺԿ-ն կանդրադառնա այս հարցերին ավելի ուշ, բայց բոլոր դեպքերում իհարկե ողջունելի կլինի, և մենք կողջունենք միավորման գործընթացները: Բայց, իհարկե դա պետք է լինի բնականոն գործընթաց, արհեստական դաշինքները ոչինչ չեն տա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում