▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգամ Աբրահամյանն անտերությա՞ն է մատնել իր թիկնապահին.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի թիկնապահ Գեղամ Հակոբյանը, որ կալանավորվել էր խորհրդարանական ընտրություններից առաջ, շարունակում է կալանքի տակ մնալ։ Այդ մասին մեր զրույցում հայտնեց նրա եղբայրը՝ Ալբերտ Հակոբյանը։ Վերջինս ավելի վաղ մեր զրույցում հույս էր հայտնել, որ ընտրություններից հետո Արգամ Աբրահամյանը կզբաղվի եղբոր գործով։

Երեկ, սակայն, նշել է, որ ինքը Ծաղկաձորում է աշխատում եւ մինչ այժմ իրեն չի հաջողվել հանդիպել Արգամ Աբրահամյանին՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է լուծվի եղբոր հարցը։ «Ես Ծաղկաձորում եմ, չեմ կարողացել հանդիպել, հեռախոսով էլ չեմ կարող կապ հաստատել հետները, ոչ մի բան չգիտեմ»,-ասաց Ալբերտ Հակոբյանը:

Գեղամ Հակոբյանը Արտաշատում գործող «Ամորե» գիշերային ակումբի տնօրենն էր: Ըստ Քննչական կոմիտեի՝ ձերբակալվել էր ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու մեղադրանքով:

Բացի Գեղամ Հակոբյանից ընտրությունների նախաշեմին ոստիկանության ուշադրության կենտրոնում էին հայտնվել նաեւ Արգամ Աբրահամյանի այլ կողմնակիցներ, այդ թվում ԲՀԿ-ակա ակտիվիստ Գարսեւան Վարդանյանը, Արգամ Աբրահամյանի կողմնակիցներից Գեղամ Ավագյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին