«Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո արդեն մի քանի օր Է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ևս առաջիկայում հրաժարական Է ներկայացնելու։ «ժողովուրդ»–ը Արտաշատի քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանից փորձեց պարզել, թե Արգամ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը որքանով են իրատեսական։ Ի պատասխան մեր հարցին՝ նա ասաց. «Ո՛չ, սխալ տեղեկություններ են։ Մեր քաղաքապետը նորմալ աշխատում Է, ընդհանրապես չկա նման բան։ Անգամ նման մտադրություն չունի։ Խնդրում եմ, որ այդպիսի տեղեկություններ չտարածեն»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։