▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առևտրականներն արդեն խոսում են իշխանափոխության մասին

Այս տեսանյությում ՙՙՇրջանառության մասին՚՚ օրենքից իրենց դժգոհությունն են արտահայտում Գնունու շուկայի առևտրականները:
Այս մարդիկ մի շարք օբյեկտիվ հարցադրումներ են հնչեցնում. ես տնտեսագետ չեմ, բայց միանգամայն տրամաբանական եմ համարում նրանց փաստարկները:
Ահա այս մարդիկ՝ հույսները կտրած խորհրդարանական մեծամասնությունից ու կառավարությունից, մտադիր են հոկտեմբերի 10-ին մասնակցել Ազատության հրապարակում հրավիրված Եռյակի հանրահավաքին:
Պայքարելն, իհարկե, ավելի լավ է, քան՝ արտագաղթելը:
Մյուս կողմից՝ ինձ զարմացնում է մեր իշխանության ՙՙտաղանդը՚՚. իսկապես պետք է ՙՙտաղանդավոր՚՚ լինել, որպեսզի կարողանալ ամբողջ ժողովրդին հանել իշխանության դեմ:
Առևտրականների զգալի մասը, համոզված եմ, մինչև վերջին իրադարձությունները՝ նույնիսկ տեղյակ չէին հանրահավաքի մասին:
Հիմա տեղյակ են ու դրան ակտիվորեն մասնակցելու են:
Հայաստանի իշխանությունը կամ բառադի է, կամ էլ իշխանության մեջ կան մարդիկ, որոնց ձեռնտու է իրավիճակի ՙՙթեժացումը՚՚.
Սուրեն Սուրենյանց  

Տեսանյութը  1in.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին