Ճիշտն ասած` այնքան էլ վստահ չեմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր լուրջ քաղաքական պայքար են մղում երկրում քիչ թե շատ նորմալ իշխանակարգ ստեղծելու ուղղությամբ։
Հրապարակում նկատելի է միայն մարդկանց մի խումբ։ Նրանք ամբողջ կոկորդով մեկ աղմկում են, որովհետև մի քանի կոպեկ են վաստակում Արևմուտքի ակտիվ պրոպագանդական սայլին լծված, և ամեն կերպ աշխատում են տերերին ցույց տալ, որ լավ կատարում են իրենց վրա դրված պարտականությունները։ Մի քիչ էլ աղմկում են մի քանի նորելուկներ և նախկին ակտիվիստներ, ովքեր ժամանակին ծառայել են այս կամ այն քաղաքական ուժերի շարքերում ու հանգամանքների վատ դասավորության պատճառով հիմա անգործ են մնացել: Այս երկու մարդկային տեսակներն էլ փորձում են աղմկելով Արևմուտքից վարձատրվողների ուշադրությանը արժանանալ` հույս ունենալով, որ իրենց էլ կընդգրկեն վարձատրվող աղմկողների շարքերում։
Եղած-չեղածը սա է։
Ճիշտն ասած` այնքան էլ վստահ չեմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր լուրջ քաղաքական պայքար են մղում երկրում քիչ թե շատ նորմալ իշխանակարգ ստեղծելու ուղղությամբ։ Հրապարակում նկատելի է միայն մարդկանց մի խումբ։ Նրանք ամբողջ կոկորդով մեկ աղմկում են, որովհետև մի քանի կոպեկ են վաստակում Արևմուտքի ակտիվ պրոպագանդական սայլին լծված, և ամեն կերպ աշխատում են տերերին ցույց տալ, որ լավ կատարում են իրենց վրա դրված պարտականությունները։
Մի քիչ էլ աղմկում են մի քանի նորելուկներ և նախկին ակտիվիստներ, ովքեր ժամանակին ծառայել են այս կամ այն քաղաքական ուժերի շարքերում ու հանգամանքների վատ դասավորության պատճառով հիմա անգործ են մնացել: Այս երկու մարդկային տեսակներն էլ փորձում են աղմկելով Արևմուտքից վարձատրվողների ուշադրությանը արժանանալ` հույս ունենալով, որ իրենց էլ կընդգրկեն վարձատրվող աղմկողների շարքերում։ Եղած-չեղածը սա է։
Համլետ Աբրահամյան