▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևիկ Ուդումյանի տարեդարձի անակնկալներն ու սիրելիի հետ անցկացրած երեկոն

Esem.am-ը գրում է, որ հունվարի 13-ին հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի տարեդարձն էր: 31-ամյակի կապակցությամբ, սակայն, նա որոշել է մեծ խնջույք չկազմակերպել:Նա նշել է,  որ հիմնականում տոնել է ծննդյան օրը, սակայն հասկացել է, որ աղմկոտ երեկույթների ժամանակ չի կարողանում լիարժեք շփվել բոլոր հյուրերի հետ:

«Այս տարի ցանկացա տարբեր վայրերում խումբ-խումբ հանդիպել բոլոր ընկերներիս, հարազաներիս և առանձին-առանձին վայելել նրանց»,- ասաց Արևիկը՝ հավելելով, որ տարեդարձի անակնկալները սկսվել են կեսգիշերից: Առաջին անակնկալի հեղինակը եղել է նրա նշանածը՝ Արամ Վարդևանայանը, ով կեսգիշերին անսպասելի հյուր է եկել սիրելիին:

«Ես գիտեի, որ պետք է այլ վայրում լիներ, նույնիսկ չէի սպասել 12-ին և կյանքում առաջին անգամ պառկել էի քնելու, սակայն արթնացրին:) Նա եկավ, գեղեցիկ նվերով և անակնկալով շնորհավորեց ինձ»,- պատմեց հաղորդավարուհին, սակայն չբացահայտեց սիրելիի անակնկալը՝ այն համարելով խիստ անձնական:

Օրը հարազատ մարդկանց հետ անցկացնելուց հետո Արևիկը երեկոն նվիրել է սիրելիին:) «Այս տարի հիշեցի, որ փոքր ժամանակ մտածում էի՝ երբ ես իրականում սիրեմ, կողքիս լինի իմ սիրած մարդը, տարեդարձս երկուսով կանցկացնենք:),- նշեց հաղոդավարուհին, ում խոսքով՝ տարիների հետ ծննդյան օրն այլ կերպ է ընկալում: -Կյանքիս այս փուլում ինձ համար կարևոր է այդ օրը հաճելի մարդկանց հետ շփվելը, աշխատանքից, բարդ բաներից ինքս ինձ ազատելը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին