▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևիկ Ուդումյանի նոր բիզնեսը

Life.panorama.am-ը գրում է, որ Արևիկ Ուդումյանն իր գործնական հետաքրքրությունների ցանկն ավելացրել է ևս մեկով. հաղորդավարուհին մանկության ընկերուհու՝ Վիլենայի հետ գեղեցիկ արծաթյա կախազարդեր է պատրաստում, որոնց պահանջարկն ու հետաքրքրվածությունը մեծ է հատկապես երիտասարդների շրջանում:

«Արդեն մեկ ամիս է այդ գործով ենք զբաղվում: Գաղափարը Վիլենայինն էր: Հաճախ էինք խորհրդակցում միասնական գեղեցիկ ու հետաքրքիր գործի մասին: Այս գաղափարն ինձ շատ հետաքրքրեց: Մեր կախազարդերը տարբեր գույների են, և բոլորից պարտադիր կախված է մեր լոգոն՝ արծաթյա վարդը»,- նշել է Արևիկը:

Այն հարցին, թե արդյոք միմյանց չեն խանգարում հեռուստատեսությունն ու, կարելի է ասել, բիզնեսը, Արևիկը պատասխանել է. «Ասեմ, որ հիմնական աշխատանքը գործընկերուհիս է կատարում, ինչում իմ բախտը շատ է բերել: Իհարկե, կարևոր որոշումները միասին ենք իրականացնում»:

Կախազարդերը թեմատիկ բնույթ ունեն: Դրանք ոչ միայն զարդի կարգավիճակ ունեն, այլ, հաճախ կարելի է դրանցից ելնելով՝ կռահել մարդու մասնագիտությունը, կարդալ նրա կյանքի պատմությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին