▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արևը»՝ Երևանի սրտում

Մեր մայրաքաղաքի սրտում՝ Տերյան 19/32 հասցեում այսօր իր դռները բացեց  Arev Art Gallery-ն:  Նկարչուհի, դիզայներ Արեւ Պետրոսյանի խոսքով՝ այս նախաձեռնությամբ ինքն  ուզում է, որ մեր արևային քաղաքի սրտում միշտ լինի արևն ու արևայինը... Ինչպես Արև Պետրոսյանն է նշում՝ Երևանի կենտրոնական այս տարածքում, որտեղ շատ սրճարաններ ու խանութներ կան, նաեւ թող  արվեստի փոքրիկ անկյուն լինի, որտեղ հնարավորություն կտրվի հետաքրքիր արվեստ «համտեսելու»: 

Ցուցասրահում ներկայացվելու են  Պետրոսյան արվեստագետների  ընտանիքի անդամների գործերը: Բացի Արև Պետրոսյանի աշխատանքներից այստեղ կլինեն նաև նրա հոր՝ անվանի նկարիչ եւ քանդակագործ Բենիկ Պետրոսյանի, և եղբոր՝  Արեգ Պետրոսյանի ստեղծագործությունները: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին