▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյունքները բավարար չեն եղել անգամ տեղում մնալու համար. Վարչապետ

 

 

Արդյունքները բավարար չեն եղել ոչ միայն առաջ գնալու, այլեւ նույն տեղում մնալու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Կառավարության նիստի ժամանակ նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով Համաշխարհային բանկի հրապարակած «Doing business 2018» զեկույցին, որում Հայաստանը նահանջ է արձանագրել 9 կետով: Վարչապետի խոսքով՝ Համաշխարհային բանկը հրապարակել է Գործարարությամբ զբաղվելու 2018թ. զեկույցը, որը ցույց է տալիս՝ գնահատման ժամանակահատվածում արձանագրվել է նահանջ 9 կետով:

 «Թեեւ զեկույցում դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում մենք արձանագրել ենք 0.59 կետով փաստացի աճ, երկրների խիստ մրցակցության պայմաններում դա բավարար չի եղել ոչ միայն առաջ գնալու, այլ նաեւ նույն տեղում մնալու համար»: Նա հիշեցրեց, որ Հայաստանն, այնուամենայնիվ աճ է արձանագրել այլ զեկույցներում:

«Միեւնույն ժամանակ՝ մենք պետք է ֆիքսենք, որ այլ կարեւոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացի պայմաններում, մասնավորապես՝ համաշխարհային տնտեսական ֆորումի մրցակցության ռեփորթում 79-րդից 73-րդ տեղ բարձրանալը, տնտեսական ազատության ինդեքսով 54-րդ տեղից բարձրացել ենք 33-րդ հորիզոնականը:

Դա նշանակում է, որ այսուհետ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուր գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր պատասխանատու կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը»,-հայտարարեց վարչապետը: Նրա խոսքով, միաժամանակ պետք է նշել, որ նախկինում տրված մի շարք հանձնարարականներն ուղղված են հենց այդ ոլորտներին, որտեղ անկում է արձանագրվել՝ դատական եւ իրավական ապահովման ոլորտներ, թույլտվությունների տրամադրման վարչարարություն, եւ այլն, որոնց հիման վրա մշակված օրենքի նախագծների հիմնական հատվածն արդեն իսկ ներկայացվել է Ազգային ժողով»:

Վարչապետի ևս երկու հանձնարարականի մասին՝ ստորև՝ տեսանյութերով. Կադացեք նաև՝ Վարչարարությունը բացասական է ազդում գործարար միջավայրի վրա. Կարեն Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին