▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը դրական կազդի Հայաստանի վրա

Ամերիկայի ձայն

Թեեւ Թուրքիան դեպի միապետության ճանապարհին է, ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը ձեռնտու է Հայաստանին, համոզված է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը.

«Դա կարող է օգտակար լինել Հայաստանի համար, քանի որ եթե Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը նույն կողմի վրա հայտնվեն, դա կարող է բերել տարածաշրջանային վերադասավորությունների»:

Ռուբինի խոսքով, նման վերադասավորումներից Հայաստանը կարող է ակնկալել առաջին հերթին ոչ թե քաղաքական, այլ՝ տնտեսական օգուտներ.

«Չնայած տնտեսական խնդիրներին, Հայաստանը շարունակում է ռազմավարական կարեւոր տեղ գրավել եւ խելացի գործելու դեպքում Հայաստանի իշխանությունը կարող է երկրի համար օգուտ քաղել»:

Վերլուծաբանի այս կարծիքը կիսում է ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը.

«Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լարված հարաբերությունները երեւի թե ծառայում էին հօգուտ Ադրբեջանի եւ Վրաստանի»:

Նախկին դիվանագետի խոսքով, բարելավելով հարաբերությունները Անկարայի հետ, Մոսկվայի ձեռքերը տարածաշրջանում կրկին ազատվում են եւ այն կարող է ավելի հաստատակամ եւ կոշտ քաղաքականություն անցկացնել Բաքվի եւ Թբիլիսիի նկատմամբ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Հերբսթը նշեց, որ տեսնում է դրանց բարելավման հնարավորություն եւ նույնիսկ՝ սահմանների բացում.

«Էրդողանի համար նման քայլը թույլ կտար գոնե մասամբ ազատվել քննադատությունից, որը հնչում է նրա հասցեին Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից»:

Սակայն, ավելացնում է Ջոն Հերբսթը, որեւէ երաշխիք դրա համար չկա. «Էրդողանին հաջողվում է կարծիքը փոխել առանց որեւէ բացահայտ պատճառի եւ անսպասելի արագ»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դիտարկում է ավելի լայն համատեքստում.

«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ ցանկացած քայլ արվում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջընթացի համատեքստում: Այս երկու հարցերը միմյանց հետ ուղղակի կապված չեն, սակայն առաջընթացը մեկում կարող է եւ պետք է առաջընթաց ապահովի մյուս հարցում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին