2004 թվականին, երբ վարդերի հեղափոխությունը Վրաստանում նոր էր իրականացվել, լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետին՝ Արդյո՞ք Հայաստանում հնարավոր է նման հեղափոխություն տեղի ունենա:
Ես երբեք չեմ մոռանա նրա պատասխանը, որից հետո վերջնականապես պարզ են դառնում մեր երկրում տեղի ունեցող բոլոր քաղաքական իրադարձությունների նպատակները: Նա ասաց բառ առ բառ հետևյալը՝
ՉԵ, ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ԵԹԵ ՆՄԱՆ ԲԱՆԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԱՊԱ ՄԵՆՔ ԱՅՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ;
Մնացած եզրակացությունները այսօր մեր երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ թողնում եմ առանց մեկնաբանության: