▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք արդար եք Դուք և Ձեր առաջնորդը

Րաֆֆու կողմնակից Նարեկ Վարազդատյանը տեղեկություն է տարածել, որ իրեն հեռացրել են Պուշկինի դպրոցից, ու պատճառաբանում է, թե իրեն հեռացրել են, քանի որ ինքը ցածր գնահատական է նշանակել 2-րդ և 3-րդ դասարանի երեխաներին, ովքեր Ս. Սարգսյանի և Հ. Աբրահամյանի թոռներն են: Հիշեցնեմ՝ Նարեկ Վարազդատյանը շախմատ է դասավանդում: Առաջին հայացքից շատ բարկացնող երևույթ է, բայց որ հետ ենք նայում և տեսնում ենք, թե ինչ է թաքնված այս ամենի հետևում, ապա հասկանում ենք, որ Նարեկը սխալ տեղեկատվություն է տարածում, և նման քայլերով իրենց առաջնորդի հետ փորձում են կորցրածը հետ բերել:
Հիմա հարց տանք Նարեկ Վարազդատյանին:
Հարգելի Նարեկ, կարո՞ղ եք ասել, թե ինչու հայտարարություն տարածեցիք, որ հեռանում եք դպրոցից, քանի որ չեք ցանկանում դասավանդել Ս. Սարգսյանի և Հ. Աբրահամյանի թոռներին: Ո՞ւմ էիք ցանկանում տանել Ձեր հետևից` արդյոք արդա՞ր եք Դուք և Ձեր առաջնորդը, որ մարդկանց նման օրինակ էիք ցույց տալիս, ու ցանկանում էիք ազդել, որ դուրս գան գործից, իսկ այսօր պարզվում է, որ դեռ աշխատում եք ու չեք էլ ցանկացել դուրս գալ: Չէ՞ որ Ձեր ասելով ոչ թե ինքնակամ եք հեռացել, այլ Ձեզ հեռացրել են:

Համլետ Թադևոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ Նարեկ Վարազդատյանը հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում էր.


«Ես երեկ երդվել եմ` չենթարկվել ապօրինի իշխանությանը, ոչ ասել Սերժ Սարգսյանի կողմից ընդունած ցանկացած որոշման: ՀՀ 4-րդ նախագահ եմ ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանին: 

Ես հետայսու չեմ մտնի Պուշկինի դպրոց, չեմ դասավանդի այլևս Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի թոռներին, որովհետև ի տարբերություն ոմանց, ես ոչ կարող եմ կեղծ երդվել և ոչ էլ կեղծ ժպտալ, միևնույն ժամանակ վերջիններս չունեն այդքան արժանիքներ, որպեսզի ես զբաղվեմ նրանց թոռների կրթությամբ: Ի ուրախություն ինձ, նաև չեմ տեսնի ՀՀկ-ապաշտ մի շարք չգիտեմինչերի, որոնք իրենց մանկավարժ կամ ուսուցիչ են համարում: Ես ատում եմ այս ռեժիմը, միևնույնն է չէք մարսելու Մենք գալիս ենք, իսկ դուք գնում եք.. »

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին