Արդեն ութերորդ անգամն է, ինչ նշում ենք 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձության տարելիցը:Ութ տարի առաջ տեղի ունեցավ իշխանության կողմից խաղաղ ցուցարարների գնդակոծումը, որին զոհ գնացին առնվազն տասը անձ, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ շուրջ հիսունի և ավելի քան հարյուր հոգի ենթարկվեցին բանտարկության ու ապօրինի քաղաքական դատավճիռների...Դեպքերից ութ տարի անց էլ, չնայած Հայաստանի հասարակության և միջազգային կազմակերպությունների հետևողական պահանջներին, որևէ մեկը չի կրել պատասխանատվություն և չի պատժվել այդ ոճրագործության համար:
Մարտի 1-ի զոհերի անունները.
Տիգրան Խաչատրյան
Գոռ Քլոյան
Դավիթ Պետրոսյան
Արմեն Ֆարմանյան
Հովհաննես Հովհաննիսյան
Տիգրան Աբգարյան
Սամվել Հարությույան
Զաքար Հովհանիսյան
Գրիգոր Գևորգյան
Համլետ Թադևոսյան
Մարտի 1-ն՝ առանց մեկնաբանության