▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարությունը ձեր ձեռքերում է. կարգին սոցիալական գովազդ` կարգին տղերքից

 

Կարգին սոց. գովազդ սիրված դերասաններ Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի (Հայկո Մկո) մասնակցությամբ:
«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը և Կարգին Թիվին ներկայացնում են նոր սոցիալական տեսահոլովակ «Արդարությունը ձեր ձեռքերում է» խորագրով: Սցենարի հեղինակ և պրոդյուսեր` Հայկ Մարության, ռեժիսոր` Արման Մարության, գլխավոր դերերում` Հայկ Մարության և Մկրտիչ Արզումանյան (Հայկո Մկո): Հոլովակը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը` գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ:
«Ունիսոն» ՀԿ-ն հատուկ շնորհակալություն է հայտնում Հայկ Մարությանին և Մկրտիչ Արզումանյանին` հոլովակում բարեգործական հիմունքներով նկարահանվելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին