▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարադատության նախարարությունը «Փարքինգ սիթիին» թող լիազորի սեփական գաղութ բացեն

Բայց ջոկում ե՞ք, «Փարքինգ սիթին» սեփական տուգանային հրապարակ ունի, ու ով կարմիր գծերի հետ պրոբլեմ ունեցավ, ավտոն տանում են այնտեղ: Ասում են, քաղապետարանն է մեզ լիազորել: Սպանիչ իրողություն է:
Որ այդպես է, թող Արդարադատության նախարարությունը «Փարքինգ սիթիին» լիազորի, սեփական գաղութ բացեն, առավել կամակոր վարորդներին տանեն նստեցնեն, կառավարությունը լիազորի՝ սեփական դատարան բացեն, պարտք ունեցող վարորդներին դատեն, ԴԱՀԿ-ն լիազորագիր տա, գնան վարորդների տները գույքի առգրավում իրականացնեն, ոստիկանությունը լիազորի, գնան վարորդներին սեփական քաղմասեր տանեն, տփեն... նույն տրամաբանությունն է:

Մհեր Ղալեչյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին