«Հրապարակ»-ը գրում է.«Բնապահպանության նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը գործի է անցել, նա կարգադրել է ազատվել նախարարության բոլոր փորձագետներից՝ կարծում է, որ դրանց կարիքը նախարարությունը չունի, քանի որ բոլոր բաժիններում էլ համապատասխան մասնագետներ կան։ Նախկին նախարարի թողտվությամբ, այս գերատեսչությունում, ասում են՝ փորձագետների ավելցուկ է գոյացել ՝ տեղից ելնողն այստեղ փորձագետ է աշխատում։ Ի դեպ, նախարարության աշխատակիցները շփոթված են նորանշանակ նախարարի անմիջականությունից, որը կանգնում և զրուցում է շարքային աշխատողների հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։