«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» կանխատեսումներն առ այն, որ Բնապահպանության նախարարությունում պաշտոնաթողություններ լինելու են ոչ թե անհատական, այլ, այսպես ասած, փաթեթային, իրականացավ: Երեկ կառավարության նիստում ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց Խաժակ Աղաբեկյանին Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշումը:
Հիշեցնենք, որ Խաժակ Աղաբեկյանը սեպտեմբերի 18-ին կայացած Արարտի մարզի Նոր կյանք համայնքի ՏԻՄ ընտրություններում եղել է թիվ 18/1 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը, որը հավանաբար վերադասի դասերը լավ սերտած (նկատի ունենք իր կոպիտ վարքագծով հայտնի այն ժամանակվա նախարար Արամայիս Գրիգորյանին)՝ հարձակվել էր առաքելություն կատարող լրագրողի վրա եւ հարվածել տեսախցիկին:
Այնպես որ, հաշվի առնելով վերոնշյալը՝ պետք է արձանագրենք, որ ՀՅԴ-ական նախարարը որոշել է վերջ դնել նախարարությունում տիրող անտաշ վարքուբարքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում