▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ Մինասյանը նշանակվելու է Էկոնոմիկայի նախարար

Ըստ ասեկոսեների, Դաշնակցության հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու արդյունքում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հաննաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը ստանալու է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Կոալիցիա կազմելու վերաբերյալ կուսակցությունների միջև որոշումն արդեն կայացվել է և քննարկվել է ևս մի քանի պաշտոններում դաշնակցական գործիչներ նշանակելու հարցը:

Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, Աղվան Վարդանյանը նշանակվելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

ԿԳ նախարարի պաշտոնի համար ՀՅԴ-ի հավանական թեկնածուն Լևոն Մկրտչյանն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին