▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ Մինասյանը ներողություն կխնդրի, եթե...

«Ներդրողի և գովազդողի շահը հակազդում է հասարակական շահին, ինչպես նաև տեղական արտադրողների շահերին: Դա բացահայտ է: Հեռուստաընկերություններին խրախուսելու շատ մեթոդներ կան»,-ԱԺ-ում խոսելով «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» նախագծի մասին` ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հարցնելով.

«Էլ ո՞ւր մնաց խրախուսել տեղական արտադրողի խոսքը: Նորից պետք է գրվի սառույցի՞ն: Ի՞նչ է տալու երկրին` մի քանի անձանց պաշտպանելը: Այստեղ կա առանձին խմբերի շահ և, եթե ցույց տաք, որ կա հանրության շահ` ես ներողություն կխնդրեմ»,-եզրափակեց պատգամավորը:

Նշենք, որ համաձայն «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» նախագծի, օրենքի փոփոխության կողմնակիցներն առաջարկում են հանել այդ արգելքը երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 6:00-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին