▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Հովհաննիսյանին «ինադու»

Երեկ, պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի ազերիներին հանձնվելուց հետո, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ շուտով ազերիները կմեկնաբանեն այս դեպքը և կասեն,որ հայ զինծառայողը, մինչև ատամները զինված, հարձակվել է Ադրբեջանի վրա...

Անդրանիկ Հովհաննիսյանին ինադու ազերիների ՊՆ-ն և «QARABAG BIZIMDIR STUDIOS»-ը մի նոր՝ երկու մասից բաղկացած մանկամիտ ֆիլմ են նկարահանել, որի աառաջին մասում Անդրանիկը, մի սպիտակ լաթ թափահարելով և ճեմելով,  հանձնվում է մարդասեր ու առավել ևս հայասեր սև և սպիտակ ոչխարներին...

Իսկ շատ հումանիսկ ազերիները այդ ամենը նկարահանում են, ոնց որ` սպասեին Անդրանիկին և ինչ-որ բաներ բարբաջում... Կինոյի երկրորդ մասում դասալիք Անդրանիկը «բացատրում» է իր ողջամիտ  քայլի պատճառները...Պարզվում է, որ նա վախենում է մահից: Բայց տկարամիտ Անդոն չգիտի,որ գիտակցված մահը անմահություն է, իսկ ազերիների կողմից ամենավերջին ստորացման ենթարկված լինելը՝ ողջ-ողջ թաղում:

Անդրանիկը նաև տալիս է ևս մեկի անունը,ով ցանկացել է իր հետ փախչել ՝ոմն Մկրտումյան...Սակայն ամենազավեշտալին այն է,որ այս ապուշը հայտարարում է.«Պատերազմել չեմ ուզում, սովորել եմ ուզում...(Воевать не хочу,учиться хочу...)»: Ինքը դեռ չի հասկացել,որ շուտով չի ուզենալու ապրել:Նույնիսկ քոչվոր ազերիները լավ չեն վերաբերվում դավաճաններին:

Երկու մասից բաղկացած այս մոնտաժված դեբիլությունունը ևս մեկ անգամ ցույց տվեց ազեր-կոյունլուների իրական մակարդակը: Սրանց մեկնաբանությունները կարդալիս զարմանում ես:

Գոնե գրեն այն,ինչ ասել է այս խղճուկ փախստականը:Տեքստը մի բան է գրված,իսկ հեռոստառեպերտաժում այլ բան է ասում Գրիգորյանը...
Հ.Գ.Ա.Հովհաննիսյանի երեկվա ելույթը փրկեց Ա.Գրիգորյանին մահից: Եթե այդ ելույթը չլիներ,ապա ասյօր նա կհայտարարվեր հայ դիվերսանտների խմբի պարագլուխ,որին գերեվարել էին,իսկ մյուսներին էլ սպանել: Իսկ Ա.Գրիգորյանը կունենար նույն ճակատագիրը,ինչ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը,ով ազերիների շատ լավ վերաբերմունքից մահացավ գերի ընկնելու հաջորդ իսկ օրը: Իսկ Ա.Գրիգորյանը դեռ երնեկ է տալու Կ.Պետրոսյանին, որ նա մահացավ և չտեսավ ու չզգաց այն ինչ ինքն է տեսնելու ու զգալու իր վրա: Տեսնես այդ ամենից հետո Ա.Գրիգորյանի մոտ «սովորելու» ցանկությունը մնալո՞ւ է...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին