▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցունք էլ չի մնացել, Աստված գոնե Վարդանին կյանք տա…». Շուշան Պետրոսյան

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառձել է Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանի անսպասելի եւ ողբերգական մահվան լուրին. «Բառեր չեմ գտնում, չեմ կարող խոսել, շատ ծանր եմ տանում: Այս տարին էս ինչ զավեշտ էր, այ մարդ: Չորս ընկեր եմ կորցրել, բոլորը մշակույթի ոլորտից ու վարպետին  (նկատի ունի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին): Տեղս չեմ գտնում, ամբողջ օրը շոկի մեջ եմ եղել»,- ասել է երգչուհին:

 Խոսելով դերասանի մասին՝  երգչուհին ասել է, որ նրան շատ լավ էր ճանաչում: «Կիրթ, նուրբ հումորով..., արցունք էլ չի մնացել: Վարդանը նախորդ օրը, հիմա էլ Երվանդը, Աստված գոնե Վարդանին առողջություն տա, կյանք տա, վերականգնվի…»: «Նախօրեին Երվանդի ծնունդն էր, Աստված իմ…»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին