karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գերմանացի մասնագետների օժանդակությամբ եւ սփյուռքի ներդրումների շնորհիվ սկսել է կենսագործվել հերթական հավակնոտ տնտեսական ծրագիրը: Այս մասին վարչապետ Արա Հարությունյանն առաջին անգամ խոսել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ հանդիպմանը:
Կառուցվող ձկնաբուծարանում արդեն դեկտեմբերին առաջին ձկնկիթներն են դրվելու: Ըստ նախագծի՝ մոտ չորս տարի հետո արցախից սև խավիարի առաջին խմբաքանակն է արտահանվելու, իսկ յոթ տարի հետո ձեռնարկությունն արտադրելու է տարեկան մոտ երեսուն տոննա սեւ խավիար, ինչի արդյունքում Արցախը պետք է դառնա այդ սննդամթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը:
Արցախում սեւ խավիար են արտադրելու
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet