▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում նկարահանված ֆիլմը կներկայացվի Կաննի փառատոնին

Cinefondations Festival De Cannes ընկերությունը հրապարակել է այն 15 բեմադրիչների անունները, որոնց պատրաստած ֆիլմերը ցուցադրվելու են այս տարվա մայիսին կայանալիք Կաննի միջազգային փառատոնին։ Ընտրված ֆիլմերի շարքում էէ Նորա Մարտիրոսյանի Territoria (երկրամաս) ժապավենը, որ նկարահանված   է Արցախում: Այս մասին հաղորդում է «Հորիզոն»-ը:

Վերոնշյալ ընկերությունը  2005-ից ի վեր, հատուկ մրցույթով Կաննի փառատոնին համար ընտրում է 15 ժապավեններ, որոնց հեղինակները խոստումնալից բեմադրիչներ են:

Ժապավենի գլխավոր դերակատարների՝ ֆրանսացի Ալենին, Ղարաբաղցի 8-ամյա Էդգարին և 15-ամյա Մանուին միացնում է  մեկ գլխավոր զգացական վիճակ. Սպասում։ Սպասում՝ Ստեփանակերտի օդակայանի բացման, սպասում՝ արտասահմանում աշխատող ծնողների  վերադարձին, սպասում՝ սիրեցեալին հրաժեշտ տալուն, սպասում՝ անորոշ ապագային:

Ֆիմը ֆրանսիական, հայկական եւ շվեյցարական  համատեղ արտադրություն է: 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին