▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում հռչակագիր է ստորագրվել` տարածքների վերաբերյալ

Երեկ Շուշիում մի քանի տասնյակ հասարակական գործիչներ Հայաստանից ու Արցախից Շուշիում անցկացված նախաձեռնող հավաքի քննարկումից հետո հռչակագիր են ստորագրել, որը պայմանականորեն կոչել են «Շուշիի Հռչակագիր»: Ներկայացնում ենք հայտարարության տեքստը:


«Խորապես մտահոգ լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում վերջին շրջանում առկա՝ առավելևս հնարավոր զարգացումներով, համաձայնվում ենք հետևյալի շուրջ և պատրաստակամություն ենք հայտնում գործել ու ներքոհիշյալ դրույթներն իրականացնելու համար:

Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությանբ, պատրվակով կամ ձևով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զինված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող քարոզչությունը: Նման արարքը կդիտարկվի պետական հանցագործություն և մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության: Անընդունելի ենք համարում ներկայումս բանակցությունների հիմք հանդիսացող «տարածք կարգավիճակի», «տարածք խաղաղության» կամ «տարածք ավելի կայուն իրավիճակի» դիմաց սկզբունքները: Նպատակահարմար և խիստ անհրաժեշտ ենք համարում բանակցային գործընթացի հիմքի, հենքի և սկզբունքների վերանայումը, ինչպես նաև նոր ու թարմ բանակցային գործընթացի սկզբնավորումը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին