Ինսթագրամյան գրառմամբ ամերիկյան շոու բիզնեսի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը դիմել է իր հրեա ընկերներին։ «Դաժան ահաբեկչությունը խլել է անմեղ կյանքեր, ու հիմա թե՛ Իսրայելի, թե՛ Պաղեստինի քաղաքացիները տառապում են՝ վճարելով ամենաթանկ գինը։ Ես տարիներ շարունակ խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, իսկ հիմա, ամիսներ տևած շրջափակումից հետո, որին եղավ նվազագույն մեդիա անդրադարձ և ոչ մի աջակցություն, Արցախում հայերը դարձան էթնիկ զտման զոհ: Մեր սրտերում միշտ պետք է կարեկցանք լինի անմեղ զոհերի նկատմամբ։ Այն, ինչ մենք կարող ենք անել, մեր ընկերներին, գործընկերներին հասնելն է, բոլոր նրանց, ովքեր տառապում են: Աղոթենք և միշտ խաղաղ լինենք»,- գրել է նա։
«Արցախում ամիսներ տևած շրջափակումից հետո հայերը դարձան էթնիկ զտումների զոհ»․ Քիմ Քարդաշյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet