▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախն ու Հայաստանը առք ու վաճառք դարձրած դավաճան շներ, հատ առ հատ սատկելու եք, նույնիսկ, շիրիմ չեք ունենալու. Անդրե

Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Ցավդ տանիմ Արցախ» իր նոր տեսահոլովակով ու կից գրառմամբ անդրադարձել 44-օրյա պատերազմի տարելիցին։

Երգիչը նշել է, որ մեկ տարի է ապրում է հայրենիքի մեծ մասի, առանց հերոսների ու այդ ամենում մեղավոր դավաճանները պատասխան են տալու։

«Մեկ տարի՝ առանց Արցախի 75%-ի։ Մեկ տարի՝ առանց 5000-ից ավել մեր հերոս Առյուծների։ Մեկ տարի՝ առանց սիրտ ու կյանքի։ Ցավի մեկ տարի։ Արցախն ու Հայաստանը առք ու վաճառք դարձրած՝ թուրքից ավելի նողկալի դավաճա´ն շներ, հատ առ հատ սատկելու եք ու, նույնիսկ, շիրիմ չեք ունենալու»,- գրել է Անդրեն, տեղադրելով #ԱրցախՑավտՏանիմ հեշթեգը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին