Արդեն տեղեկացրել ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 26-27-ը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Այցի ընթացքում Հովհաննիսյանին ուղեկցում էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Արցախի հեռուստաընկերության հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը նշել են, որ Արցախն արժանի է ճանաչման և ստատուս քվոն պետք է փոխվի՝ հօգուտ Հայաստանի: