▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախ...մեկ հայացքով

Մարտի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Արցախ...մեկ հայացքով» խորագրով գունապատկերների (սլայդների) շոու, որի վարողը մանրանկարչուհի Գոհար Հակոբյանն էր: Հավաքելով և դասդասելով Արցախ իր ճանապարհորդության ժամանակ կատարած նկարահանումները և տեսագրությունները, նաև խորացնելով գիտելիքները ազգի պատմությունից, Գոհար Հակոբյանը շուրջ երկու ժամ տևողությամբ շոուի ընթացքում Ճանաչված մանրանկարչուհի Գոհար Հակոբյանը թբիլիսահայ հասարակայնության առջև ներկայացավ այլ ամպլուայով: Տարիներ առաջ իրականացնելով վաղեմի երազանքը՝ շրջագայությունը Արցախում, նա նպատակադրվել էր իր զգացածն ու ապրածը կիսել թբիլիսահայ հասարակայնության հետ:

Գունապատկերների միջոցով նա հետաքրքիր ձևով էքսկուրս կատարեց Արցախ աշխարհում: Սկսելով պատմական տեղեկատվությամբ, նա մասնագիտական ճշգրտությամբ նկարագրեց Արցախի աշխարհագրական դիրքը, սահմանակցությունը այլ երկրների հետ, բնական հարստությունը և շրջակա բնության անկրկնելի գեղեցկությունը:

Նյութի հստակ իմացությամբ բանախոսը պատմեց Արցախի տարածքում եղած հոգևոր կենտրոնների, եկեղեցիների ու մենաստանների մասին: Խոսեց դրանց ճարտարապետական ոճի, պատմական ճակատագրի և ներկա վիճակի մասին: Նա ցույց տվեց այն անկոտրում կամքը, Արցախը ազատ ու անկախ պահելու վճռականությունը, որը առկա է հայի հոգում: Գոհար Հակոբյանը երախտագիտությամբ հիշեց մեծաթիվ զոհերին, որոնց կյանքի գնով Արցախը ձեռք բերեց իր ազատությունը:

Վերջում ներկաները առաջադրեցին հարցեր՝ կապված Արցախի ճակատագրի հետ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին