▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախից Հայաստան հատուկ ջոկատային չի բերվել, իսկ տարածքների հանձնում գոյություն չունի...

Արցախից Հայաստան հատուկ ջոկատային կամ բանակի որևէ ստորաբաժանում չի եկել, և որևէ տարածքի հանձնում չկա:

Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասել է  ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրությունը:

«Երկու տեղեկություններն էլ անհեթեթություն են և չեն համապատասխանում իրականությանը: Որևէ մեկը Արցախից Հայաստան չի եկել, լինի հատուկ ջոկատային, բանակի ստորաբաժանումներ կամ այլ զինված անձ: Մենք ունենք սահման, որին թշնամին ամեն օր սպառնում է, իսկ մեր զինված ուժերը հսկում են մեր սահմանները: Ինչ վերաբերում է տարածքների հանձման մասին տեղեկությանը, ապա տարածքի հանձնում չկա: Բավական է: Այդ թեման անընդհատ շահարկվում է,իսկ նման բան գոյություն չունի»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» ժամեր առաջ հայտարարություն էր տարածել, թե տեղեկություններ են ստացել ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիններ բերելու մասին և այդ քայլով փորձ է արվում տարածքները հանձնելուց առաջ իրար հակադրել Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին