▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի հարցի հետ կապված արտաքին քաղաքական առաջիկա ճնշումները ներսից պայթեցնելու են վարչախումբը...

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Սերժիկը և իր ոստիկանապետական հրոսակախումբը շատ լավ գիտակցում են, որ Ալեք Ենիգոմշյանի և Հիմնադիր խորհրդարանի անդամների, Ժառանգության կուսակցության և «Ոտքի Հայաստան» շարժման քաղաքական ղեկավարության ձերբակալված անդամների ազատումը հանգեցնելու է զանգվածային բողոքի ցույցերի վերսկսման և փոխելու է քաղաքական իրավիճակը Հայաստանում, ուստի փորձում է գնալ բռնությունների և զանգվածային ապօրինությունների ճանապարհով՝ վերածելով Հայաստանը դասական բռնապետության:

Սակայն Հայաստանը չունի դրա ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական ռեսուրսը, որի վկայությունն է ռեժիմի ՝ Դիմադրական շարժման ընդհատակ անցնելուն խանգարելու անկարողությունը… Իսկ Արցախի հարցի հետ կապված արտաքին քաղաքական առաջիկա ճնշումներն ուղղակի ներսից պայթեցնելու են ներկայիս վարչախումբը…

Կորչի ատելի բռնակալությունը, Կեցցե Սասնա Ծռերի շարժումը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին