«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանն Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, ով Արցախում ընդունված խոսակցությունների համաձայն՝ հայտնի սորոսական է, ավելին՝ Դանիել Իոաննիսյանի մտերիմը։
Ներսիսյանը համակարգի աշխատող է, իսկ վերջին համապետական ընտրություններին սորոսական թեկնածու Մասիս Մայիլյանի աջակիցներից է եւ ակտիվ աշխատել է Մայիլյանի համար։
Արցախի քաղաքական շրջանակներում կասկած չունեն, որ սա ՀՀ-ից թելադրված հերթական որոշումն է, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է սորոսականների դիրքերն ամրացնել նաեւ Արցախում։
Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը պաշտոնից ազատվեց պատերազմից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում