ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ի մի բերելով «Վաշինգտոնյան գերության» եւ Նիկոլի «Պրահյան գարնան» զեղումները՝ կարող ենք եզրակացնել.
1. Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է (ամիսներ առաջ այդ դավաճանական նախատրամադրության մասին փաստաթուղթ էի հրապարակել):
2. «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» տխմարության հեղինակները առերեսվել են Ադրբեջանի կանխատեսելի առավելապաշտական դիրքորոշմանը ( Նիկոլը գրեթե ուղիղ տեքստով սա ասաց Պրահայում)։
3. Գեոպոլիտիկ առեւտուրը «Արցախն Հայաստանի դիմաց» սկզբունքով անուժ տգետների հերթական ֆիասկոն է։
4. Ոչ Արեւմուտքը, ոչ Ռուսաստանը չեն պատրաստվում ավելի չոր արձագանքել Ադրբեջանի սադրիչ եւ լկտի պահվածքին (իրենց համար իմաստ էլ չկա, քանզի Նիկոլը դեռ ՀՀ վարչապետ է, դրանից բխող բոլոր հոգեբանական եւ քաղաքական հետեւանքներով)։
5. Մեր հնարավոր փրկությունը ոչ Վաշինգտոնում է, ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում։ Ստեփանակերտում դիմանան, որ Երեւանում փոխենք. սա է միակ շանսը հայ ժողովրդի համար»։
Բաքուն և Երևանը «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Բանակցությունների տեմպը և կողմերի կառուցած հիմքը ցույց է տալիս, որ մոտենում ենք համաձայնությանը։ Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև վերջնական համաձայնությանը հնարավոր է հասնել։
«Համաձայնագրի ձեռքբերումը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին, այլև այդ երկրների սահմաններից դուրս»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։