▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Արցախցիները գրություններ թողեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց ակցիա իրականացնող արցախցիները գրություններ թողեցին նախարարության մոտ՝ գետնին: Նրանք գրել են, որ իրենք բեռ չենք ՀՀ-ի համար, իրենց պահանջն արժանապատիվ կեցությունն է Մայր հայրենիքում:

«Մենք արժանի ենք արժանապատիվ կյանքի». կառավարական 3-րդ շենքի դիմաց արցախցիներն իրենց իրավունքների պաշտպանության ակցիա են իրականացրել՝ պահանջելով վերանայել 40+10 սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը։

Տեղեկացնենք, որ այսօր ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի առաջին հանրային քննարկումը՝ բնակարանային ծրագրի վերաբերյալ:

***

«Մեր պահանջները ներկայացված են նաև Խորհրդի՝ ամսի 29-ի հանրահավաքի պահանջագրի մեջ»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Գլխավոր հարցը բնակարանային ծրագիրն է, զբաղվածության ու բնակվարձի աջակցության ծրագիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական վերջնանպատակը հավաքական վերադարձն է, իսկ մինչ այդ ցանկանում են բնակվել ՀՀ-ում՝ արժանապատիվ պայմաններով: «Լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է մեզ համար, բաց կառավարությունն արդեն ընտրել է ցրիվ բնակության կամ ապակենտրոնացված բնակության սկզբունքը ու խնդիրը տանում է վարկավորման դաշտ: Մենք պնդում ենք, որ պետք է լինի համայնքային բնակեցում ու պետք է զբաղվածության ծրագրերը փոխկապակցված լինեն բնակարանային ծրագրերի հետ, որն արված չէ: Այս պայմաններում, երբ ինչ-որ առաջարկներ են արվում ու հարկադրանքի լեզվով են խոսում ժողովրդի հետ, նրանց սոցիալական վիճակը կտրում ծանրանում է: Արցախի ժողովրդի շուրջ 80 տոկոսը աղքատության շեմից ներքև է ապրում»,- շարունակեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին